ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ-օփեն» շախմատային փառատոնը: A մրցաշարին մասնակցող Հրանտ Մելքումյանը վերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Խալիֆմանի հետ և, իր վաստակած միավորների թիվը հասցնելով 6-ի, Խալիֆմանի, Ֆաբիանո Կարուանայի և Մաքսիմ Ռոդշտեյնի հետ կիսեց 4-8-րդ հորիզոնականները:
Վլադիմիր Հակոբյանը վերջին տուրում պարտության մատնեց Գրեզեգորզ Գաևսկիին ու 5.5 միավորով ևս 16 շախմատիստների հետ բաժանեց 9-25-րդ տեղերը: