Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ախալցխայի շրջանի Նաուկրեբի գյուղում բնակվող Մուրադյանների ընտանիքը թուրք վարորդի պատճառով զրկվել է տանիքից: Մուրադյանների տունն ամբողջովին փլվել է, երբ նրան է հարվածել թուրք վարորդի ղեկավարած վիթխարի թրեյլերը:
Այժմ Մուրադյանների ընտանիքը թուրք վարորդից պահանջում է վերականգնել իրենց տունը՝ ընդգծելով, որ այս ձմռանն իրենք չունեն բնակվելու որևէ այլ տեղ: Թուրք վարորդն իր հերթին պնդում է, որ սառցապատ ճանապարհի պատճառով ինքը կորցրել է մեքենայի ղեկավարումը և բախվել Մուրադյանների տանը:
Նշվում է, որ թուրքական թրայլերները Վրաստանում հաճախ են դառնում ճանապարհա-տրանսպորտային պատահարների պատճառ:






































