«Օսկարի» մրցանակաբաշխության անցկացման Kodak թատրոնը կանվանափոխվի: Ամերիկյան դատարանը Eastman Kodak ընկերությանը թույլ է տվել ավարտել հովանավորչական պայմանագիրը հոլիվուդյան այդ թատրոնի հետ: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը:
Kodak-ը թատրոնի հետ պայմանագիր էր ստորագրել 2000թ.-ին, որի արդյունքում թատրոնը ստացել էր հովանավորող ընկերության անվանումը: Պայմանագիրը նախատեսված էր 20 տարվա համար, որի ընթացքում Kodak-ը 74 մլն դոլար պետք է տրամադրեր թատրոնին: Սակայն այս տարվա հունվարին Kodak ընկերությունը հայտարարել է իր սնանկացման մասին. նրա պարտքերը հասել էին 7 մլրդ դոլարի:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ անուն է կրելու այդ թատրոնը, որտեղ մի քանի օրից` փետրվարի 26-ին, անցկացվելու է «Օսկարի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:









































