Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Իրի ծննդյան օրվան նվիրված արարողությունը այսօր նշել է հարգանքի տուրք մատուցելով, որի ընթացքում հեռուստատեսությամբ մեծագույն հուզմունքով ներկայացրել են առաջնորդի յուրահատուկ հատկանիշներն ու վեհությունը:
AFP-ն հաղորդում է, որ պետական լրատվամիջոցի եթերում հաղորդավարուհին դողացող ձայնով ներկայացրել է կադրեր, որտեղ նախկին առաջնորդը այցելում է գյուղեր, ագարակներ, գործարաններ` այդկերպ ցուցադրելով իր հոգածությունը ժողովրդի հանդեպ:
Մի ծեր կին հեռուստատեսության եթերում հայտնել է, որ գեներալը այցելել էր իր հիվանդ դստերը: «Աշխարհում երբեք գեներալի նման առաջնորդ չի լինի»,- ասել է կինը:











































