«Ժողովուրդ»-ը գրում է, որ բացակա ընկերների փոխարեն քվեարկած Աժ ՀՀԿ-ական պատգամավորներին առաջիկայում լուրջ տհաճություններ են սպասվում:
«Հատուկ քննչական ծառայությունն արդեն ընթացք է տվել Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումին: ՀՔԾ-ից «ժողովուրդ»֊ին հայտնեցին, որ դիմումն այս պահին ուսումնասիրվում է, իսկ քրեական գործ դեռևս չի հարուցվել»,- ապա թերթը հավելում է.
«Հիշեցնենք, որ Թորոսյանը պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀԿ-ականներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ՝ լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Ընդ որում, բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու դեպքերը նկարահանվել էին բազմաթիվ տեսախցիկներով»:









































