Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Չեխիայի և Սլովակիայի մայրաքաղաքները կապող մայրուղու վրա: Այնտեղ ուժեղ ձյան ժամանակ միմյանց են բախվել միանգամից 50 մեքենա, որի հետևանքով կան վիրավորներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Տարածքային ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Դանա Չիրտկովան հայտնել է, որ առաջացել էր ավելի քան 13 կմ-անոց խցանում: Նշվում է, որ այստեղ եղանակը չափազանց անբարենպաստ է. քամին այնքան ուժեղ է, որ քշում է թեթև մեքենաները:












































