Բոբի Բրաունը խորապես հիասթափվել է, երբ իմացել է, որ Ուիթնի Հյուսթոնի ընտանիքի անդամներից մի քանիսը չեն ցանկանում, որ ինքը ներկա գտնվի երգչուհու հուղարկավորությանը: Այս մասին TMZ-ին հայտնել են տարբեր աղբյուրներ:
Բոբիին մոտ աղբյուրները հայտնում են, որ Հյուսթոնի ընտանիքի մերձավորները զգուշացրել են Բոբիին, որ նա չպետք է փորձի ներկա գտնվել հուղարկավորությանը, քանի որ ընտանիքը նրան այդքան էլ չի սիրում:
TMZ-ը հաղորդում է, որ Բոբին դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել, բայց ցանկանում է ներկա գտնվել հուղարկավորությանը` դստեր` Բոբի Քրիստինայի կողքին լինելու համար: Հաղորդվում է, որ Բոբին հույս ունի, որ ընտանիքը մի կողմ կդնի բոլոր տարաձայնությունները, և իրենք բոլորը կկարողանան ողբալ իրենց սիրելիի մահը:











































