AP-ն տեղեկացնում է, որ բելգիացի թենիսիստուհի Քիմ Քլիյսթերսը ձախ սրնքաթաթի վնասվածքի պատճառով չի մասնակցի Ինդիան-Ուելսի (ԱՄՆ) խոշոր մրցաշարին:
28-ամյա Քլիյսթերսը, ով վնասվածքի պատճառով անցած մրցաշրջանում երկար ժամանակով շարքից դուրս էր մնացել, 2012 թվականի Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո ոչ մի խաղ չի անցկացրել: Բացառված չէ, որ աշխարհի նախկին առաջին ռակետը, ով ներկայումս WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը, կարող է իր մարզական կարիերան ավարտել 2012 թվականի մրցաշրջանից հետո:
Ինդիան-Ուելսի մրցաշարը, որի հաղթող Քլիյսթերսը ճանաչվել է 2003 և 2005թթ., տեղի կունենա մարտի 5-18-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 5.536.664 ԱՄՆ դոլար:








































