Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ: Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է Associated Press-ը: Այս պաշտոնում Վերշբոուն փոխարինել է իտալացի Կլաուդիո Բիզոներոյին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Վերշբոուին նշանակելու որոշումը կայացրել էր դեռ 2010 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ հայտնում էին, որ Բիզոներոն կաշխատի մինչև 2012 թվականի հունիսը, որից հետո տեղակալի լիազորությունները կանցնեն ամերիկացի դիվանագետին: Թե ինչու է Վերշբոուն վաղ անցել իր պաշտոնին՝ չի հստակեցվում:
Վերշբոուն ՆԱՏՕ-ի կազմում է եղել 1998-2001 թվականներին: Այնուհետև նա նշանակվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան՝ մինչև 2005 թվականը, այնուհետև տեղափոխվել Հյուսիսային Կորեա:
2009 թվականից Վերշբոուն զբաղեցնում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի`միջազգային անվտանգության գծով օգնականի պաշտոնը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում Վերշբոուն առաջին ամերիկացին է: Դաշինքի ավանդույթներով այս պաշտոնը ստանում են եվրոպացիները, իսկ ԱՄՆ ներկայացուցիչներին նշանակում են ռազմական ուժերի գլխավոր հրամանատար:












































