Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Օսկանյանի վերադարձի նպատակը իշխանության համար պայքարն է. փորձագետ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձն ինչ-որ տեղ 2007 թվականի նրա ցանկության շարունակությունն է ՝ ԲՀԿ-ն օգտագործել մեխանիզմ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Մանվել Սարգսյանը:

«Դեռ այն ժամանակ էր խոսվում և շոշափվում Օսկանյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու, անգամ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ մնալու մասին, սակայն ամեն բան այլ կերպ ստացվեց: Հիմա այնպիսի տպավորություն է, որ մարդիկ հիշել են անցյալը և ուզում են նույնը երկրորդ անգամ փորձել: Կարծում եմ՝ դրա մեջ ինչ-որ իմաստ կա, այլապես Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու դիմում գրելուն այլ բացատրություն տալը դժվար է: Նախկին ԱԳ նախարարի վերադարձի նպատակն իշխանության համար պայքարն է, այժմ խորհրդարանական, հետագայում նախագահական ընտրություններին նախապատրաստվելը»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերադարձով հենց ՀՀԿ ներսում չե՞ն թուլանա Սերժ Սարգսյանի դիրքերը, փորձագետը նկատեց. «Այդ ամենը, բնական է, լինում է, ուղղակի այս պահին բավական դժվար է գնահատել՝ որքան մեծ է Քոչարյանի դերն իշխանական համակարգում»:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել՝ հիմնավորելով, որ երկրի քաղաքական գործընթացներին իր ավելի ակտիվ մասնակցության ժամանակն է, և համոզմունք հայտնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» այլ քաղաքական ուժերի հետ կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում