Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հավաքի շրջանակներում ազգային ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, փետրվարի 16-ին` ժամը 13:00-ին, Ռոման Սիմոնյանի սաներն իրենց ուժերը կչափեն «Միկա-2»-ի, իսկ փետրվարի 18-ին` ժամը 12:00-ին` «Փյունիկ-2»-ի հետ:








































