Երեկ «Շտապօգնություն» ծառայությունը փողոցից ընդունել է 7 կանչ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում` առավոտյան 9-ից մինչև հաջորդ առավոտյան 9-ը ծառայությունը փողոցից ստացել է 7 կանչ: «7-ն էլ տեղափոխվել են հիվանդանոց»,- նշեց Թ. Ստեփանյանը`հավելելով, որ չի կարող ասել կոտրվածքներով են եղել, թե ոչ, քանի որ ծառայությունը օգնություն է ցուցաբերում, բայց չի ախտորոշում:











































