Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը հերքել է թուրքական մամուլի կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իրենց կազմակերպության ամենափոքր անդամը 9 տարեկան է:
Քարայըլանն ընդգծել է, որ PKK-ի ամենաերիտասարդ անդամները 16-17 տարեկան են, որոնց իրենք սկզբնական շրջանում թույլ չեն տալիս մասնակցել ռազմական գործողություններին:
PKK-ի ռազմական թև հանդիսացող Քրդստանի ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) փետրվարի 9-ին Չուքուրջայում հարձակում են գործել թուրքական 10 ռազմաբազաների վրա, որի արդյունքում սպանել են 43 թուրք զինվորի: Մինչդեռ թուրքական աղբյուրները հայտնում են, որ զոհվել է 1 և վիրավորվել 7 զինծառայող: