Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

«Լեդիս ընդ ջենթլմեն, այ ամ Ռոզա Ցառուկյան…»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը 74 տարեկան, ժիր, գործունյա, աշխարհը ման եկած կին է: Նա իր որդուն պատկանող «Մուլտի-գրուպ» կոնցեռնում շատ կարևոր տեղ է զբաղեցնում` ղեկավարում է «Մուլտի-ագրո» ՍՊԸ-ի գիտաարտադրական կենտրոնը: Տիկին Ռոզան, սակայն, թուլություն ունի մեղվաբուծության հանդեպ:

Նա ողջ աշխարհն է պտտել` մասնակցելու մեղվաբուծությանը վերաբերող միջոցառումներին: Ու ամեն տուն գալով` հետը մի մեդալ, մի պատվոգիր կամ մի սերտիֆիկատ է բերել և փակցրել իր աշխատասենյակում: Նրա աշխատասենյակի պատերին տեղուդադար չկա: Ասում է` «Միայն Ավստրալիայում չեմ եղել, էն էլ էս տարի եմ գնալու»: Շատ աչքաբաց կին է: Այ, օրինակ, մեզ ամոթով չթողնելու համար` անգլերեն է սովորել. «2005 թվին ինձ հրավիրեցին Դուբլին` Հայաստանի մեղվաբուծությունը ներկայացնելու: Եվ ծյոծ Ռոզան 8 ժամ անգլերեն ա պարապել, որ անգլերեն ելույթ ունենա` «Լեդիս ընդ ջենթլմեն, այ ամ Ռոզա Ցառուկյան…», ելույթս ասի, հետո էլ թարգմանությունը միացրին, վերջում էլ ասեցի` «Ես ձեզ բերել եմ արևավառ Հայաստանի բազմերանգ ծաղիկների մեղրը, և դա աշխատանքն է մեր մեղուների, և ինչու չէ` նաև մեր աշխատասեր, խաղաղասեր ժողովրդի, որոնք «Նոյ ին հերիթըս», այսինքն` Նոյի ժառանգներն են…

Եվ էդքանից հետո ես ստացել եմ սերտիֆիկատ ու մեդալ, դե գնացեք հիմա էդ Թելման Նազարյանին, որն առանց ամաչելու ասում ա, թե Հայաստանում մեղվաբուծությունն անկում է ապրում, հարցրեք` ինքն ի՞նչ ունի… Ես 28 տարեկանից կյանքս եմ դրել մեղվաբուծության մեջ…Էս «դակլադն» էլ Ժնևում եմ կարդացել… Ախր էդ մարդը, որ ինձ վրա ըտենց բաներ ա ասում, ինքը հեչ խոսալու տեղ չունի…»: Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք Մեղվաբուծության ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը մտահոգություն էր հայտնել Հայաստանում մեղվաբուծության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, ու տիկին Ծառուկյանը այդ ամենից շատ վիրավորվել է. «Ուզում ա ասի, որ մենք մեղվաբուծության մասին չե՞նք մտածում, ուրեմն «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի գործ չի՞ անում…»: Եվ աշխարհի տարբեր երկրներից տուն բերած մեդալներն ու սերտիֆիկատները ցուցադրելով` հայտարարում է, որ Հայաստանում միակ կարգին մեղվաբույծը ինքն է, որովհետև մենակ իր սիրտն է ցավում, ու Հայաստանում եթե մեղվաբուծությունն անկում ապրեր, էդքան մեդալ ու սերտիֆիկատ իրեն ինչո՞ւ պետք է տային…

«Էրեխուս են նախանձում, էրեխուս, – պարզաբանում է տիկին Ռոզան, – որովհետև էս սաղ իմ էրեխու շնորհքն ա: Էս պայմանագիրը տեսնո՞ւմ ես, էս երաշխավորության պայմանագիր ա, որ ինձ տրվել է 6-ը ապրիլի 2006 թվին: Ուրեմն Գագիկ Ծառուկյանը ինձ «գարանտ» կանգնեց, ու ես մտա 130 միլիոնի տակ: Եթե Գագիկս «գարանտ» չկանգներ, ես Համաշխարհային բանկի հետ չէի կարա պայմանագիր կապեի, և էդ Թելման Նազարյանի ասած 1340 մեղուն, որ ասում ա, թե տվել են ինչ-որ կազմակերպության` էդ ինձ են տվել, ես էդ մրցույթին մասնակցեցի, շահեցի, ինձ գյուղերի ցուցակը տվեցին ու ես էդ մեղուները տարա բաժանեցի: Ես պարտավոր էի էդ մեղուները բաժանել մինչև հուլիսի 31-ը, բայց ավարտել եմ հունիսի 22-ին` ամիս ու 10 օր պայմանագրից շուտ ես մեղուն հանձնել եմ, որպեսզի գյուղացին կարողանա իր երեխու համար 5 կիլո մեղր հանի, և էսքանից հետո կանգնել ասել, որ ով որ կանգնի մեղվաբույծների կողքը, մենք էլ կկանգնենք էդ կուսակցության կողքը, ուղղակի ամոթ է, որովհետև էսքան բանը, որ մենք անում ենք, մեր ժողովրդի համար ենք անում…Բա հետո ես ի՞նչ իմանամ իմ տարած մեղուները գյուղապետերը ոնց են բաժանում, էդ արդեն իմ «պազիցիայի» մեջ չի մտնում…»:

Կամ` «Էդ Թելմանը ո՞նց ա էդքան սուտ ասում, թե իմ ներմուծած դեղերը կեղծ են, բալիկ ջան, մենք ամեն ինչը օրենքով ենք անում… Այ, նայի, էս էլ մեր դեղերի լիցենզիաներն ա, բա կարելի ա՞ էդքան սուտ խոսել, գնացեք մարզերում ման եկեք և հարցրեք` ով ա Ռոզա Ծառուկյանը և ինչ ա արել մեղվաբուծության համար… Մի հատ մեր կամպյուտրի միջի թվերը հանեք` տեսեք տարեկան քանի հազար մեղվաբույծ ա գալիս մեզանից անվճար օգնություն ստանում…»: Իր ղեկավարած «Մուլտի-ագրոյի» աշխատատեղերի թիվը տիկին Ռոզան չի բացահայտում. «Իա~, ասեմ, որ հարկայինը գա գլխիս կանգնի ասի` ինչո՞ւ չես լրիվ ցույց տալի՞ս»: Ով որ մտածում է, թե Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը դրան էլ հստակ պատասխան ունի. «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն… Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք` հերիք ա…»:

Մեղք էր երեխան

«Իմ տղան մեղք ա, շատ մեղք ա իմ երեխան, էսքան լավ գործ ա անում, ու ոչ մեկը չի գնահատում…. Այ, հիմա որ ես ձեզ ցույց տամ` թե ինքն իր արդար քրտինքով, իր տանջանքով ինչեր ա ստեղծել, դուք կգնաք ու կասեք` այ մարդ, էս մարդուն ինչո՞ւ են էսքան քարկոծում… », – մղկտում է Ռոզա Ծառուկյանը: Ասում է, որ որդին իրեն շատ է նման. «Այ, օրինակ, աղջիկս ինձ էդքան էլ չի քաշել, որովհետև ես նրան ընդամենը 4 ամիս եմ կրծքով կերակրել, իսկ Գագիկիս 1 տարի 8 ամիս կուրծք եմ տվել»: Դրա համար էլ ընտանիքի անդամները, հատկապես ամուսինն ու թոռները, տիկին Ծառուկյանին են մեղադրում Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության համար. «Մենք որ ամուսնացանք իմ ամուսինը` Կոլյան, էլեկտրիկ տղա էր, 25 տարի Աղի հանքերում է աշխատել, ստորգետնյա պայմաններում, դրա համար էլ 50 տարեկանից թոշակի ուղարկեցին, բայց մեկ ա, մինչև հիմա էլ քուն ու դադար չունի, 79 տարեկան է, բայց օրուգիշեր աշխատում ա:

Երեկ պրոռեկտոր Մարգարյանը ինձ զանգել էր, որ շնորհավորի, որովհետև ինձ ընտրել են ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ասաց` ամուսինդ ո՞նց ա, էլի ժամը 6-ից աշխատանքի ա՞ գնացել…Այո, իմ ամուսինը ժամը 6-ից աշխատանքի ա մինչև ժամը 7-ը, ուղղակի ինքը չի սիրում երևալ, և համամիտ չի ոչ ինձ հետ, ոչ իմ որդու հետ, գլուխը կախ իր գործն է անում: Ասում է` ինչո՞ւ Գագիկը մտավ կուսակցության մեջ: Իմ թոռը, որ գերազանցիկ ա սովորում իրավաբանականի 4-րդ կուրսում, երեկ լսում էր էդ Նիկոլ Փաշինյանին, որ ասում էր` «ժողովրդին դոդացրել են, սերժանտացրել են…», նա էլ է ինձ մեղադրում, ասում է` ինչո՞ւ թողեցիր, որ պապան կուսակցություն բացի»: Տիկին Ծառուկյանը դրա պատասխանն, իհարկե, ունի. «Գագոս ասում է` բաբո, էս ամեն ինչը, որ մենք մեր արդար քրտինքով ստեղծել ենք, վաղը, մյուս օրը գնալու է կորչի, որովհետև երկրի վիճակը վատ ա»: Գործարար մայրն ու որդին ամեն առավոտ միասին հասցնում են քննարկել օրվա անելիքը. «Գագոս 9-ին վեր ա կենում, որ գնա, բայց ես ավելի շուտ եմ վեր կենում ու մինչև իր գնալը ինձ ինչ պետք ա լինում, իր հետ լուծում եմ:

Այ, օրինակ, էսօր էլ, ասի Գագո ջան, էստեղ պիտի գնամ, հետո էնտեղ պիտի գնամ, հետո էլ լրագրողի հետ հանդիպում ունեմ: Ասաց` բաբո, բայց քեզ պե՞տք էր լրագրողը: Ասի, հա, պետք ա, դու չգիտես, պետք ա…Ախր երեխուս մասին էլ ինչ ասես չգրեցին, մայր եմ, չէ՞, սիրտս մղկտում ա: Բայց դուք հիշում եք, չէ՞, Գագիկս որ մտավ Ազգային ժողով` ի՞նչ ասաց: Նրան հարց տվին, և նա էլ ասաց. «Սա իմ տեղը չի, պառլամենտում պիտի աշխատի այն մարդը, որը կարող է օրենք գրել և պաշտպանել արտադրողի աշխատանքը: Սակայն եթե այսպես շարունակվի, մենք կաշխատենք ստեղծել մի նոր կառույց, որը մենք ֆինանսավորենք, և որը կարողանա իրական օրենք գրի ու պաշտպանի մեր շահերը»: Տիկին Ռոզան ԲՀԿ-ի մասին խոսելիս, ասում է, որ ճտերը աշնանն են հաշվում` չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է. «Ճիշտ ա, իմ տղեն Քոչարյանի հետ մոտ ա, ով չի՞ ուզի երկրի առաջին մարդու հետ մոտ ըլնի, բայց մենք պետականամետ եք, ով եղավ իշխանության ղեկին նստած, որ պետականություն պիտի վարի, մենք պարտավոր ենք նրա կողքը կանգնել, որ մեր ազգը, մեր պետությունը չգնա կործանվի: Կարո՞ղ ա պատահի Քոչարյանը, որ երկու անգամ նախագահ ընտրվեց, Գագիկ Ծառուկյանն էր նրան ձայներ բերում…

Հիմա դուք գտնում եք, որ Արմավիրի ընտրությունները ճիշտ եղա՞ն: Ժողովուրդն ինչո՞ւ հաշվի չի առնում, որ Գագիկ Ծառուկյանը 3-4 ավտոբուս ա տվել, որ իրենց երեխաները անվճար գնան սովորեն, հետո հանգիստ իրենց տուն գան… Բա էդ ժողովուրդը ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չպաշտպանեց իմ տղային»: Տիկին Ռոզան առանձնապես չի ողջունել որդու` Արմավիրում կազմակերպած Շուֆուտինսկու նախընտրական համերգը. «Ասի` Գագո ջան, էդ Շուֆիտենսկուն ընչի՞ ես տարել, ասաց` բաբո ջան, ես ուզում էի մարդկանց ուրախացնեի, մենակ տեսնեիր ոնց էին ուրախացել, ոնց էին պարում…Ասում ա` ես ուզում էի էդ մարդկանց հոգեկան սնունդ տայի, որ էդ մարդիկ իմանան երաժշտություն էլ կլինի, որ էդ մարդիկ լավ ապրեն…»: Մինչդեռ արմավիրցիները կանգնել ու ասում են` 80 հազար դոլար փոխանակ Շուֆուտինսկուն տար, թող բաժաներ ժողովրդին. «Վաաայ, ցավդ տանեմ, ի՞նչ դոլար, դուք ինչո՞ւ չեք ընդունում, որ էդ մարդիկ երբեմն իմ տղայի պատվի համար ձրի էլ են գալիս: Իմ թոռանը որ ամուսնացնում էինք, Գագոյիս առաջին երեխան էր, ասաց` բալիկ ջան, ես ի՞նչ անեմ, որ դու քեզ լավ զգաս: Ասաց` պապա ջան, մենակ էն Սոֆյային Ռոտարու ու…անունն ի՞նչ էր…հա, Լյոնտևին, որ բերես, հերիք ա: Երեխես մենակ էդ երկուսի անունն ա տվել, էն մնացածից իմ տղես խաբար չի: Մնացածին բերել ա էն Էրևանի մշակույթի Լաերտ ա, ի՞նչ զահրումարա, բերեց լցրեց էրեխուս գլխին: Էդ բրազիլացի բացքամակ կննանոց իմ տղես չի բերել, Գագիկիցս փող տանելու վարիանտ էր, դու Գագիկիս լավ չես ճնանչում, դու երբևիցե իրա հետ հանդիպե՞լ ես, խոսե՞լ ես…»:

«Ժամանակ Երևան» 2007թ. ԱԺ մայիսյան ընտրություններից առաջ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում