Փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով մեկ ամիս ժամկետ է տրվել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը` ավելացնելով, որ գրասենյակը ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակն է:
Նա համոզմունք հայտնեց, որ ԱԺ ընտրություններից առաջ Կոնգրեսի շտաբի փակումը միտված է Արաբկիր վարչական շրջանում իրենց նախընտրական աշխատանքները ձախողելուն: