«Երկիր»-ը գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերին պատգամավորական մանդատը վայր դրած ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը չի պատրաստվում առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Պատճառը, ըստ Մելիքյանի, մեկն է. չի հասցնում քաղաքականությունն ու բժշկությունը համատեղել. «Ես գերադասում եմ մասնագիտական գործունեությամբ զբաղվել»,- նշել է նա և հավելել, որ որոշել է «տեղը տալ նրան, ով լավ կաշխատի կուսակցության համար»:
«Հիշեցնենք, որ Մելիքյանը «Ռաֆայել» բժշկական կենտրոնի սեփականատերն է, նաև ԵՊԲՀ-ում` ամբիոնի վարիչ»,- հավելում է թերթը:







































