Euractiv-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերով նախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Էրդողանի «երեք երեխա ունենալու» քաղաքականությունն առնչվում է ոչ միայն մուսուլման, այլև՝ ոչ մուսուլման քաղաքացիներին.
«Ոչ ոք չի խաթարի մեր միասնությունը: Ազգային փոքրամասնությունները մեր հարստությունն են: Նախկինում մենք ցավեր ենք վերապրել, սակայն մենք համատեղ աշխատելու ենք այսուհետ նմանատիպ բաները կանխելու համար: Այժմ մեր միասնությունը շատ ավելի ուժեղ է:
Մենք աշխատում ենք Թուրքիայից հեռացած ոչ մուսուլմաններին վերադարձնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տարել և մեղմացրել ենք անցագրային ռեժիմը: Մենք հեշտացրել ենք ոչ մուսուլմանների համար Թուրքիա վերադառնալու գործընթացը»:









































