«Հրապարակ»-ը, անդրադառնալով արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի երեկվա այն հայտարարությանը, թե ինքը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, և առաջիկայում քննարկվելու է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից իր հրաժարվելու հարցը, գրում է.
«Մեր տեղեկություններով` նա զբաղեցնելու է ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը: Ռոբերտ Քոչարյանի թիմից ԲՀԿ ցուցակում լինելու է նաև վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Մամուլի աշխարհի ևս մի ներկայացուցչի` քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին արդեն իսկ տեղեկություն հրապարակվել է մամուլում»,- ապա թերթը հավելում է.
«Եթե այս խմբին ավելացնենք նաև Նաիրա Զոհրաբյանին, Արամ Սաֆարյանին և Պետրոս Ղազարյանին, կարելի է ասել, որ մամուլը դարձել է ԲՀԿ-ի կադրերի բանկը»:








































