Ինտերֆաքս-ը, հղում կատարելով ՌԴ նախագահի գործերի կառավարչության մամլո խոսնակ Վիկտոր Խրեկովին, հայտնել է, որ այսօր «ՊրոդԷքսպո-2012» միջազգային ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել Kremlin Award պրեմիում տեսակի օղու պաշտոնական շնորհանդեսը:
Ըստ Խրեկովի՝ Kremlin Award–ը «Լուդինգ» ընկերության, «Մոսկովյան «Կրիստալ» գործարան» ԲԲԸ-ի (որն իրականացնում է նաև շշալցումը) և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի (Հայաստան) համագործակցության արդյունք է:
Հիշեցնենք, որ «Մուլտի Գրուպ»–ի հիմնադիրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։
Նոր օղու դիզայնը և փաթեթավորումն իրականացրել են ոլորտի համաշխարհային մասնագետները։
Նշենք, որ մինչ այժմ Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատը, որը «Մուլտի գրուպ»–ի մի մասն է, Կրեմլի համար Kremlin Award կոնյակ է արտադրում: