Չինական Գույչժոու նահանգում տեղացած «սառցե անձրևների» պատճառով ավերվել է մոտ 200 տուն: Իշխանությունները ստիպված են եղել տարհանել մոտ 20 հազար մարդու: Չինական Xinhua գործակալության փոխանցմամբ, ցրտերից տուժել է ավելի քան 1,6 մլն մարդ, իսկ վնասները գերազանցել են 70 մլն յուանը: Ճանապարհներին առաջացած սառցե շերտի պատճառով ճանապարհներին տեղի են ունեցել վթարներ, շուրջ 400 մեքենա մնացել են պատանդ:
«Սառցե անձրևն» առաջանում է այն ժամանակ, երբ մթնոլորտի վերին շերտերում այն ունենում է անձրևի տեսք, իսկ հասնելով ներքևի շերտերին, որտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է, վերածվում է սառույցի` պատելով ծառերը, հոսանքալարերը եւ պատճառ դառնալով բազմաթիվ վթարների: