Թուրքական Habermonitor.com կայքի փոխանցմամբ` Վալենտինի օրվա կապակցությամբ համայն աշխարհում ամենագեղեցիկ նվերն իր ամուսնուն մատուցել է թրքուհին:
Խոսքը Թուրքիայի հարավարևմտյան Մուլղայի նահանգում բնակվող 47-ամյա Մելեքի մասին է, որի 53-ամյա ամուսնու՝ Ալի Քոչերի միակ երիկամը դադարել է գործելուց (մյուս երիկամը դադարել էր գործելուց 4 տարի առաջ), և փոխպատվաստման կարիք է առաջացել: Թրքուհին անմիջապես համաձայնել է նրան տրամադրել իր երիկամներից մեկը: Վիրահատությունը տեղի է ունեցել սիրահարների օրվա նախօրեին և հաջող է անցել:
Նշվում է, որ նրանք ամուսնացել են 25 տարի առաջ և ունեն երկու երեխա: