Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը Facebook սոցիալական ցանցում բառացիորեն ժամեր առաջ տեղադրել է իր անդրանիկ որդուն`Միքայել (Մայքլ) Արմենին նվիրված տեսահոլովակը, որին կցված է հետևյալ արտահայտությունը` «Թող Աստված պահպանի աշխարհի բոլոր բալիկներին»:
Տեսահոլովակն ամբողջությամբ պատրաստված է Արմենչիկի, նրա որդու ու կնոջ լուսանկարներից:
My Baby Boy Michael անվանվող տեսահոլովակը Youtube-ում ունեցել է շուրջ 69 հազար դիտում:
Արմենչիկի առաջնեկը ծնվել է 2011 թ. դեկտեմբերի 8-ին: