Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

Մարզերում ևս ստեղծվեն կյանքի բարենպաստ պայմաններ. ՀՀԿ

ՀՀԿ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և կառավարության ՀՀԿ-ական նախարարներն ու ԱԺ պատգամավորներն Ստեփանավանում և Վանաձորում հանդիպել են կուսակցության ակտիվին, տեղի մտավորականության և ակտիվ հասարակական զանգվածին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկումը: «Չափազանց կարևոր է, որպեսզի մեր նոր մոտեցումները բազմակողմանիորեն քննարկվեն: Հանդիպման նպատակն է ներկայացնել ՀՀԿ աշխատանքային խմբի մշակած նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները և լսել ձեր կարծիքները: Մեր նախընտրական ծրագիրը պատասխանելու է այն հարցին, թե ինչ ենք կատարել, ինչ արդյունքներ ունենք և ինչն ենք փոխելու այս կամ այն ոլորտում: ՀՀԿ-ն լինելով պահպանողական` իր ծրագիրը մշակել է առաջնորդվելով այն սկզբունքով, որով պետությունը պարտավորություն է ստանձնում իր քաղաքացիների համար ստեղծելու բարենպաստ պայմաններ և միջավայր, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց կարողությունները: Պետության թիվ մեկ պարտականությունը տնտեսություն վարող սուբյեկտների համար պայմանների սեղծման մեջ է: Մեր ծրագիրն իր բաժիններում քննարկում է այն հարցը, թե պետությունն իրչ պետք է անի պայմանների ստեղծման համար»,- ասել է վարչապետը: նա նշել է, որ ՀՀԿ-ն ունի իր հստակ արժեհամակարգը` դա հայ ընտանիքն է, պետությունը, քաղաքացին` իր ինքնությամբ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս տարիների ընթացքում կուսակցությունն իր ընտրողների հետ միշտ եղել է ազնիվ, հրապարակային կերպով խոսել է բոլոր խնդիրների մասին և դա է այն հուսալի երաշխիքը, որ հնարավորություն է տալու հաղթահարել առկա մարտահրավերները: Ի տարբերություն աշխարհի շատ պետությունների` չեն կրճատվել սոցիալական ծախսերը, այլ հակառակը` ավելացրվել են թոշակներն ու նպաստները, որպեսզի քաղաքացիները հաղթահարեն ճգնաժամային երևույթները, որն էապես մեղմել է իրավիճակը: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաև աղետի գոտում և կառավարությունն ի վիճակի է լուծելու շուրջ 7000 անօթևանների բնակարաններով ապահովելու խնդիրը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` 2012-2017 թվականներին կուսակցության ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն. Առաջիկա տարիների ընթացքում պետք է ստեղծվեն այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքացին զգա, որ իր կյանքը բարելավվում է, զգա որ պետությունը լուրջ հնարավորություններ է ստեղծում իր համար: «Այդ տեսակետից մեր ծրագրում նոր արդյունաբերական քաղաքականությամբ պարտավոր ենք ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: Սա մեր գերակայությունն է լինելու: Նոր տնտեսական քաղաքականությունը հիմնված է արդյունաբերության մեջ պետություն և մասնավոր հատված համակարոգրածկցությամբ տարբեր ճյուղերով ներդրումային ծրագրերի իրականացումը: Մեր գերակա երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, որտեղ ևս արմապատական փոփոխություններ են առաջարկվում: Այս ոլորտում պետությունն իր ջանքերը պետք է ուղղի նրան, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծվեն գյուղացուն իր արտադրանքը նորմալ գներով իրացնելու հնարավորություն տալու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայաում ձևավորվող ազատ տնտեսական գոտին ուղղված է լինելու գյուղմթերների մշակման, փաթեթավորման հնարավորությունների ստեղծմանը: Հրավիրվելու ենք խոշոր ընկերություններ, որոնք էլ զբացղվելու են գյուղապրանքների իրացմամբ: Կշարունակվեն մատչելի գներով գյուղացուն սերմացուի, վառելանյութի, պարարտանյութի տրամադրման ծրագրերը, որոնք էապես կբարձրացնեն գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունավետությունը:

Նախընտրական ծրագրի երրորդ ուղղությամբ նվազագույնի բարեփոխումներ կիրականացվեն հարկային և մաքսային ոլորտներում, որոնցով նվազագույնի կհասցվի հարկատու և հարկվճարող շփումները: ՊԵԿ-ն անհանգստացնելու է միայն ռիսկային դաշտում գտնվող տնտեսվարողներին, իսկ հարկերի հավաքագրչման դաշտը դառնալու է օբյեկտիվ, հարկային հաշվետվությունները տնտեսվարողները ներկայացնելու են էլեկտրոնային եղանակով:

Կիրականացվեն հստակ քայլեր աղքատություն ծնող երևույթների կանխարգելման նպատակով: Մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար կրթությունը կդառնա հասանելի` պետության կողմից սուբսիդավորման միջոցով: Բացի այդ, զինված ուժերում կներդրվի «Մասնագիտական կողմնորոշում զինծառայողին» ծրագիրը: «Պետությունը ոչ միայն հոգալու էզինծառայողների անվտանգությունը բանակում, այլև նրանց խնդիրները բանակից հետո: Ցանկացած զինծառայողի հետ աշխատելու ենք, որպեսզի նախապատրաստենք նրան ընդունվելու բուհ, այնուհետև սուբսիդավորելու նրա կրթությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը

Առողջապահության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու ծառայությունների որակի բարձրացմանը: Ոլորտում ներդրվելու են ապահովագրական մեխանիզմներ, որոնցով երաշխավորվերլու է ցանկացած քաղաքացու առողջական խնդիրների լուծումը պետության օժանդակությամբ:

Տարածքային համաչափ զարգացումը ևս լինելու է ՀՀԿ-ի թիրախային ծրագրերի թվում` Երևանում գերկենտրոնացվածությունը նվազեցնելու համար: «Բազմաթիվ ֆունկցիաներ պետք է դուրս բերվեն մայրաքաղաքից, որպեսզի մեր տարածքները զարգանան առաջանցիկ տեմպերով և այստեղ ևս ստեղծվեն կյանքի բարենպաստ պայմաններ:

Պետական կառավարման համակարգում մեր թիրախը լինելու է կոռուպցիայի դեմ պայմքարը, խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելը, ստվերի կրճատումը: «Մասնավորապես, սփյուռքի համար ներդրումների իրականացման միջավայրի ստեղծումը մեր կարևորագույն առաջանահերթություններից է: Այդ առումով, Սփյուռքի ներկայացուցիչները ևս կմասնակցեն մեր տնտեսական ծրագրերի կազմմանն ու իրականացմանը: Մենք պատրաստ ենք խոշոր ներդրումներն ազատել հարկերից և դրանց վերաբերյալ ընդունել առանձին օրենքներ, որոնք արտոնություններ կսահմանեն այդ ծրագրերին: Սրանով էապես կարող ենք խթանել սփյուռքի կողմից ծրագրեր իրականացման»,- ընդգծել է վարչապետը:

Վարչապետը և նախարարները պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին և լսել նրանց ծրագրային առաջարկությունները, որոնք կուսակցության նախընտրական ծրագրի հիմք են հանդիսանալու:

Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած շուրջ 100 վանաձորցիների անձամբ է հանձնել է կուսակցական անդամատոմսեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում