ՀՀ գյուղնախարար, ՕԵԿ անդամ Uերգn Կարապետյանը կրծքին չի կրում իր կուսակցության նշանը: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ երեկ «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է նախարարին:
«Ոչ մի բանով էլ պայմանավորված չէ: Դրանով չեն որոշում մարդու աշխատանքը»,- նկատելիորեն նյարդայնացած պատասխանել է գյուղնախարարը:
«Հնարավոր չէ վիճարկել նախարարի այս պնդումը, բայց այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու են ՀՀԿ և ԲՀԿ անդամ մյուս նախարարները այդքան մեծ նշանակություն տալիս կուսակցական կրծքանշանին: Նկատենք, որ իր կուսակցության կրծքանշանը չի փակցնում նաև մեկ այլ ՕԵԿ անդամ՝ ՀՀ արտակարգ իրավիճակ ների նախարար Արմեն Երիցյանը»,- հավելում է թերթը: