Հարավային Կորեայի օրենսդիրների պատվիրակությունը անցել է Հյուսիսային Կորեայի սահմանը` այցելելու համար միացյալ գործարանները, որոնք առայժմ միավորման միակ խորհրդանիշն են:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցող այցելության ժամանակ Հարավային Կորեայի 8 օրենսդիրներ կլինեն Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող Կաեսոնգ քաղաքում, որտեղ Հարավային Կորեան 123 ընկերություն ունի:
Օրենսդիրները, սակայն, Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ հանդիպման ոչ մի ծրագիր չունեն: Նրանք միայն կայցելեն մի շարք գործարաններ, որոնք ղեկավարվում են Հարավային Կորեայի կողմից, բայց որտեղ աշխատում են ավելի քան 50000 հյուսիսկորեացիներ: