Հարավային Օսեթիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոևային տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա շտաբ են ներխուժել դիմակավորված զինված անձինք: Ավելի վաղ Ջիոևային կանչել էին դատախազություն՝ հարցաքննության:
Ջիոևան հաղթանակ էր տարել նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում, սակայն նրան մեղադրեցին խախտումներ կատարելու մեջ, և արդյունքները չեղյալ հայտարարվեցին: