ԱՄՆ Վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրի Կալիֆոռնիա նահանգում միասեռականների ամուսնությունն արգելող օրենքը, որը մտցվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի օրոք:
Որոշումը տարաձայություններ է առաջացրել երեք դատավորների շրջանում, որոնցից երկուսը հանդես են եկել օրինագծը չեղյալ հայտարարելու օգտին, իսկ երրորդը չի համաձայնել նրանց բերած փաստարկներին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այդ ճանապարհով Դաշնային դատարանը պաշտպանեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դատարանի կայացրած որոշումը, որը դեռ 2010 թ. պաշտպանում էր նույնասեռականների շահերը:
Միասեռական ամուսնությունների հակառակորդները արդեն հայտարարել են իրենց պատրաստակամության մասին` վճիռը բողոքարկել բարձրագույն ատյաններում, այդ թվում` Գերագույն դատարանում:
Այդուամենայնիվ, սեռական փոքրամասնությունների կալիֆոռնիացի ներկայացուցիչները տոնում են իրենց հաղթանակը: Սան Ֆրանցիսկոյի կենտրոնական փողոցներում միասեռական զույգերը տոնել են իրենց հաղթանակը հրապարահավ գրկախառնություններով ու համբույրներով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Միասեռական ամուսնությունները Կալիֆոռնիայում գրանցեցին համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Դրանց արգելքին կարողացավ հասնել Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը` դրա մոլի հակառակորդը:
2008 թ. մայիսին նահանգի Գերագույն դատարանը թույլատրեց միասեռականների ամուսնությունը, սակայն նույն թվականի նոյեմբերին անցկացվեց հանրաքվե, որով փոփոխություններ կատարվեցին, ինչի համաձայն`ամուսնություն համարվեց «կնոջ ու տղամարդու միությունը»:
Միասեռականների ամուսնությունները թույլատրվում են երկրի Մասաչուսեթս, Քոնեկտիկուտ, Այովա, Վերմոնտ, Նյու Հեմփշիր, ինչպես նաև Կոլումբիայի դաշնային շրջանում և կոկիլ ու սուկվոմիշի ցեղերի տարածքում:
Ռոդ Այլենդում ու Մերիլենդում արգելվում է կնքել միասեռական ամուսնություններ, սակայն այնտեղ ճանաչվում են երկրի այլ նահանգներում ու պետություններում ամուսնացած զույգերը: