Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից օդային փոստով Բեյրութ է տեղափոխում ամերկյան դոլարի, զենքի, անձնագրերի և կրեդիտային քարտերի բլանկների խոշոր խմբաքանակ: Այս մասին հաղորդում է իրանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին:
Interfax-ը գրում է, որ բեռներն ուղարկվում են ինչպես լավ հայտնի, այնպես էլ անհայտ անձանց հասցեներին: Մասնավորապես, հասցեատերերի թվում կան ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունեցող անձինք:
Անվտանգության ծառայությունը հասցեատերերից ոմանց հարցաքննության է կանչել, նրանց մի մասը ձերբակալվել է:
Ավելի վաղ Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայեզ Հոսնը հաստատել էր, որ Սիրիայում ընդդիմության օգտին կռվող «Ալ Քաիդայի» զինյալների մի մասը Սիրիա է ներթափանցում Լիբանանից: Նախարարի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, հենց լիբանանա-սիրիական սահմանով է զենք ուղարկվում Սիրիայի ընդդիմությանը: