Վրաստանը հատուկ վերաբերմունք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, որը համաշխարհային պատմության մեջ մեծագույն երկրին է: «ԱՄՆ-ը Վրաստանի համար ոչ միայն պետություն է, այլ նաև ներշնչանք»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ հանդես գալով ամերիկյան Ծովային ակադեմիայում: Սաակաշվիլիի ելույթի տեքստը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:
«Վրաստանի նման փոքր պետությունները, որոնց նաև սպառնում են, Ամերիկան միակ պետությունն է, որին կարելի է դիմել ոչ միայն այն բանի համար, որ այն ուժեղ է և ունի աշխարհում ուժեղագույն զինված ուժերը, այլ նաև, որ սա այն պետությունն է, որը կարողացել է լավագույնս մարմնավորել ազատության գաղափարը»,- հայտարարել է նախագահը:
Միխեիլ Սաակաշվիլին հիշեցրել է, որ 2008 թվականի օգոստոսին, երբ «ծայրահեղ ագրեսիվ թշնամին շրջապատել էր Վրաստանը» ամերիկյան ծովային հետևակազորի ուժերը՝ ԱՄՆ նախագահի հրամանով, շարժվեցին դեպի Վրաստան, ամերիկյան նավերը մտան վրացական նավահանգիստներ, իսկ օդանավակայաններում վայրէջք կատարեցին ամերիկյան ինքնաթիռները: Եվ դա դադարեցրեց հարձակումը մայրաքաղաքի, կառավարության և ժողովրդի վրա»։
«Ամերիկայի լավագույն օրերը դեռ առջևում են, և եկեք ասենք, որ նաև մեր և ամբողջ աշխարհի լավագույն օրերն ու ազատությունը դեռ առջևում են»,- հայտարարել է Սաակաշվիլին:







































