Արաբական երկրները վախենում են, որ Եգիպտոսում դրությունը կտրուկ կարող է վատանալ, և երկիրը «ներսից կպայթի»: Այս մասին հայտարարել է ԱԵԼ նախկին պետքարտուղար Ամր Մուսան:
«Չպետք է թույլ տալ, որ Եգիպտոսում դրությունը վերահսկողությունից դուրս գա: Ես վախենում եմ, որ Եգիպտոսը ներսից կպայթի, բոլոր արաբական երկրներն են դրանից վախենում»,- ասել է Մուսան:
Ամենահեղինակավոր եգիպտացի քաղաքական գործչի կարծիքով՝ զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը պետք է շատ կարճ ժամանակամիջոցում իշխանությունը հանձնի ընտրված օրենսդիր մարմնին:
Մուսան, որը նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկն է , առաջարկել է մարտի մեկից սկսել նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Նրա խոսքերով՝ դա կնպաստի երկրում լարվածության թուլացմանը:
«Եգիպտոսի ներկա իրավիճակի համար պատասխանատու են բոլոր պետական կառույցները, կազմակերպությունները, յուրաքանչյուր եգիպտացի»,-հայտարարել է Ամր Մուսան:







































