Tuesday, 14 05 2024
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից

«Առաջին լրատվականը» արժանացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի գլխավոր մրցանակի

Այսօր Մոսկվայի տանը կայացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Առաջին լրատվական»-ը յոթ այլ աշխատանքների հետ միասին արժանացավ գլխավոր մրցանակի և 300,000 դրամ պարգևի:

Հեղինակավոր այս մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցույթ 2010-ի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի փորձագետներից բաղկացած ժյուրին դեկտեմբերի 16-27-ը երեք փուլով քվեարկել է ներկայացված 320 աշխատանքների օգտին, որոնցից լավագույններից էլ վերջին փուլում ընտրվել են ութ գլխավոր և ութ առաջին մրցանակակիրները, ինչպես նաև հաղթողներն ըստ անվանակարգերի, որոնք կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաշխության` WSA: 

Ժյուրին աշխատանքները գնահատել է համաձայն հետևյալ չափանիշների. 

• Բովանդակության որակն ու սպառիչ լինելը
• Օգտագործման դյուրինությունը և մատչելիությունը (ֆունկցիոնալ կատարելություն)
• Փոխներգործությամբ (ինտերակտիվություն) և մուլտիմեդիայով հագեցվածությունը
• Հրապուրիչ ձևավորումը (տեսքի/ձայնի գեղագիտական արժեքը)
• Վարպետության որակը (տեխնիկական իրականացումը)
• Ռազմավարական կարևորությունը Հայաստանում տեղեկատվական հասարակության գոյացման համար
• Մատչելիությունը համաձայն W3C կոնսորցիումի պայմանների

Կազմակերպիչների և հովանավորների կողմից այսօր պարգևատրվեցին և մրցանակները ստացան հետևյալ աշխատանքները.

Գլխավոր մրցանակ.
1in.am («Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական պորտալ)
Hrantmatevossian.org (Հրանտ Մաթևոսյան)
Bergeturabian.com (Պերճ Թյուրաբյան)
Lezu.am (Լեզվի ժողովրդական տեսչություն)
Parajanovmuseum.am (Սերգեյ Փարաջանովի թանգարան)
Doctors.am (Առողջապահության և բժշկության հայկական պորտալ)
Expo 2010, China (Հայաստանի օնլայն տաղավարը)
Bravo.am (Հայկական ժամանցի ուղեցույց)

Առաջին մրցանակ.
Hayeren.am (Համացանցի հայերենացման գործիքներ)
Teryan.am (Վահան Տերյան)
Auto.am (Հայաստանի ազգային ավտոպորտալ)
Panorama.am (Տեղեկատվական-վերլուծական պորտալ)
Babycare.am («Երեխայի խնամք» պորտալ)
Buybook.am (Գրքերի վաճառքի պորտալ )
Ada.am (Զարգացման Հայկական Գործակալության կայք)
Menqhayenq.com («Մենք հայ ենք» հեռուստանախագիծ)

Ըստ անվանակարգերի.
1. Էլ. ուսուցում` avc-agbu.org
2. Էլ. մշակույթ` parajanovmuseum.am
3. Էլ. կառավարում` ada.am
4. Էլ. առողջապահություն` doctors.am
5. Էլ. բիզնես` auto.am
6. Էլ. ժամանց` bravo.am
7. Էլ. ներգրավվածություն` Expo 2010, China Հայաստանի օնլայն տաղավարը

Հատուկ մրցանակներ.
• Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքին և itn.am և «Համացանցի օգտագործման ուղեցույց»` handbook.ktak.am կայքերին` կրթության ոլորտում ՏՀՏ օրինակելի ներդրման համար
• artworld.am և armshot.am կայքերին` արվեստի և
մշակույթի ասպարեզում ՏՀՏ օրինակելի ներդրման համար
• armsport.am կայքին` սպորտային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների օրինակելի տարածման համար 
• gabreels.am կայքին` առանձնահատուկ ստեղծագործականության համար
• B2Barmenia.com և finance.am կայքերին` գործարարության ոլորտում ՏՀՏ օրինակելի ներդրման համար
• khashut.ru և alaverdi.am կայքերին` գյուղական և քաղաքային համայքներում ՏՀՏ օրինակելի ներդրման համար 
• bikeplus.nor.am կայքին` առողջ ապրելակերպի քարոզչության համար
• 36immortals.com կայքին` հայերենի օրինակելի քարոզչության համար
• IconApps ընկերության Intuition նախագծին` մոբիլ բովանդակության զարգացման համար
• itinfo.am կայքին` տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքի հայացման համար

Ավելի մանրաման տեղեկություններ կարող եք ստանալ մրցույթի պաշտոնական կայքից` http://www.econtentaward.am/:

Ստացած մրցանակը խիստ պարտավորեցնող է մեր նորաստեղծ լրատվամիջոցի համար: Մինչ այդ տպավորիչ արդյունքներ էին արձանագրվել կայքի հաճախելիության առումով: Այսպես, հենց առաջին` նոյեմբեր, ամսվա ընթացքում մենք ունեցանք մոտ 60,000 այցելություն, ինչն աննախադեպ ցուցանիշ էր: Սակայն հենց հաջորդ` դեկտեմբեր, ամսվա արդյունքներով այցելությունները կրկնապատկվեցին` հասնելով մոտ 120,000-ի (տվյալներն ըստ circle.am-ի) և լրատվամիջոցների մեջ զբաղեցնելով պատվավոր 13-րդ հորիզոնականը (12-րդը հայաստանյան այցելությունների թվով):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում