Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը` Facebook-ը, այսօր տոնում է իր 8-ամյակը:
«Այսօր մեր ծննդյան օրն է, և մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ այս ութ տարիների համար»,- նշվում է Facebook-ի պաշտոնական էջում:
Սկզբնական շրջանում սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տվյալ սոցիալական կայքը ստեղծել էր՝ միավորելու համար Հարվարդի ուսանողներին: Սակայն ներկայումս Facebook-ը աշխարհի խոշորագույն սոցիալական կայքն է, որն ունի 845 միլիոն օգտատեր:








































