Ըստ դերասան Նարեկ Դուրյանի` մեր երկրում մարդկանց իրավունքները պաշտպանված չեն, այդ թվում նաև` մշակութային գործիչներինը. «Ժամանակ է պետք, որ շտկվի այս ամենը: Հուսով ենք, որ կշտկվի, բա էլ ինչի՞ ենք պայքարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասանը` պատասխանելով այն հարցին, թե ինքը, որքանով է իրեն պաշտպանված համարում Հայաստանում:
Նա նաև ասաց, որ այսօր մշակութային գործիչների աշխատավարձն է ցածր, չեն կարողանում դրսում ներկայանալ, ինչի արդյունքում կամ գնում են երկրից, կամ մնում են ստվերում:







































