Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը չի նվազեցնելու Թուրքիային վաճառվող գազի գինը:
Նա հավելել է, որ Իրանը կասեցնելու է ԵՄ անդամ մի շարք երկրներին նավթամատակարարումները, իսկ եվրոպական մնացյալ երկրների համար որոշում կընդունեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Թուրքիան ներկրվող իրանական գազի գնի նվազեցման հարցով դիմել է Միջազգային միջնորդ դատարան, իսկ ԵՄ-ը հունվարի 23-ին նավթային բեռնարգելք է սահմանել Իրանի նավթի վրա, ինչն ամբողջովին գործելու է հուլիսի 1-ից:









































