Մեղավորները հեռուստասերիալի գլխավոր դերակատար Խաչատուր Հունանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում դիմելով Facebook-ի ընկերներին հայտնում է, որ տասն օրից Լոս Անջելեսում մեկնարկելու են «Մեղավորները» հեռուստանովելի մոտիվներով նկարահանվող «Անմեղ մեղավորները» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
Խաչատուր Հունանյանն իր բոլոր երկրպագուներին հորդորում է զինվել համբերությամբ և սպասել կինոնկարի ցուցադրությանը հայրենիքի և արտերկրի կինոթատրոններում:








































