Փետրվարի 3-ին` ժամը 21.00-ին, մարմնական վնասվածքներով Աբովյան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 1990թ. ծնված Կորյուն Արմենի Հ-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է փետրվարի 1-ին՝ իր վարած «Տոյոտա ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայով «Մերսեդես Ե-220» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն: