«168 ժամ»-ի տեղեկություններով` կոալիցիոն երեք կուսակցությունները վերջին հանդիպումների արդյունքում 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու հետ կապված որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել:
«Եվ այդ նախնական պայմանավորվածության համաձայն՝ 23 ընտրատարածք բաժին Է հասել ՀՀԿ-ին: Սա նշանակում է, որ կոալիցիոն մյուս երկու կուսակցություններն այդ ընտրատարածքներում թեկնածուներ չպետք Է առաջադրեն: Նույն սկզբունքով 7 ընտրատարածք տրվել Է ԲՀԿ-ին, 2 ընտրատարածք` ՕԵԿ-ին:
Մեկ ընտրատարածք առանձնացվել Է ՀՅԴ խմբակցության անդամ, բայց անկուսակցական, «Ավշար» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար, ով նախորդ անգամ պատգամավոր Էր դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով: Իսկ մյուս ընտրատարածքներում տեղի կունենա, այսպես ասած, «ազատ մրցակցություն»:
Իհարկե, չի բացառվում, որ մինչև առաջադրման շրջանն այս թվերը փոփոխության ենթարկվեն, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունները պայմանավորվել են այս մասնաբաժիններով բաժանել մեծամասնական ընտրատարածքները»: