Քյավառցի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, չի պատրաստվում հաշտվել պատգամավորական մանդատից զրկվելու գաղափարի հետ և իր տեղը զիջել մեկ այլ ՀՀԿ-ականի՝ «Եվրոստան ույուտի» Մանվել Բադեյանին, ով արդեն հայտարարել է, թե տարածքն իրեն են վստահել:
«ժամանակ առաջ Արզաքանցյանն անցել էր Գավառի գյուղերով և ասել, որ ինքն առաջադրվելու է: Նա այժմ Հայաստանում չէ, մեզ հասած տեղեկությամբ, օրերս վերադառնալու է՝ հայտարարելու համար, որ մեծամասնականով մասնակցելու է ընտրարշավին: Նրա ստեղծած հիմնադրամը Քյավառում Տրնդեզ է կազմակերպում:
Ի դեպ, ըստ որոշ կարծիքների, Արզաքանցյանի դեմ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկն էլ թերթերի դեմ նրա հարուցած դատերն են»: