«ՀԺ»-ն գրում է, որ երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ անփոփոխ Է թողել Լոռու մարզի դատարանի վճիռը, որով Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության համար դատապարտվել Է 15 տարվա ազատազրկման:
«Վերաքննիչ վարույթն իրականացվում էր Տեր-Պողոսյանի բողոքի հիման վրա, և վերջինս քննությանը մասնակցելու համար դատարան էր բերվել: Տեր-Պողոսյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից վերջերս տեղափոխվել Է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ և, բժիշկների խոսքով, բուժվում է աղիքային քաղցկեղի դեմ:
Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ իրենք առաջիկայում կդիմեն Վճռաբեկ դատարան, սակայն նկատեց, որ դեռ պետք է խորհրդակցի իր պաշտպանյալի հետ»: