Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը թիմի կազմը կհամալրի նոր հարձակվողով, եթե Գոնսալո Իգուաինը մրցաշրջանի ավարտից հետո հեռանա թիմից:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Իգուաինի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ին առաջարկել էր 40 մլն եվրո, սակայն Լա Լիգայի գործող առաջատարի ղեկավարությունը իր հարձակվողին բաց չէր թողել: Անգլիացիները հայտարարեցին, որ հունիսին նոր առաջարկ կանեն:
«Արքայական ակումբ»-ը Իգուաինի` Լոնդոն տեղափոխվելու դեպքում կփորձի իր կազմ հրավիրել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին կամ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի առաջատար Ֆերնանդո Լյորենտեին:







































