ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը գնալով ավելի հզոր է դառնում, և նրա վերականգնումն արագանում է:
Ըստ Associated Press-ի՝ Օբաման ասել է, որ ուրբաթ օրն աշխատանքների մասին ստացված նոր զեկույցը շատ լավ լուր է, բայց զգուշացրել է, որ գործազրկության տոկոսը կարող է առաջիկա ամիսների ընթացքում տատանվել: Նախագահը նաև ասել է, որ դեռ շատ ամերիկացիներ կան, ովքեր աշխատանք են փնտրում:
Այսօր հրապարակված զեկույցում ասվում էր, որ տնտեսությունն անցած ամսվա ընթացքում 243.000 նոր աշխատատեղ է ստեղծել: Աա վերջին ինը ամիսների ընթացքում ամենամեծ աճն է: Գործազրկությունն այժմ կազմում է 8.3 տոկոս:











































