Վերջին կես տարվա ընթացքում Իրանում ահաբեկչությունների զոհ են դարձել իրանցի 4 գիտնականներ, որոնք այս կամ այն կերպ կապված են երկրի միջուկային ծրագրի հետ:
Իրանը ենթադրում է, որ այդ հարձակումները իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքի գործն են: Այդ իսկ պատճառով, ըստ Իսրայելի «Շին բետ» անվտանգության ծառայության ղեկավար Յորամ Կոենի, իրանցի գործակալները պատասխան հարձակումներ են գործում իսրայելցիների վրա տարբեր երկրներում:
Կոենի խոսքերով՝ անցյալ տարվա ընթացքում կանխվել է 3 հարձակում Թուրքիայում եւ Ադրբեջանում, իսկ երկու շաբաթ առաջ՝ Թաիլանդում: Այդ գործողությունների հետեւում, ըստ նրա, կանգնած են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները. տեղեկացնում է Regnum գործակալությունը: