Աջարիայի կառավարություն զբոսաշրջության զարգացման համար կծախսի 2 մլն 667 հազար լարի:
Զբոսաշրջության դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ գումարը ուղղվելու է զբոսաշրջության զարգացմանը եւ տարածաշրջանի գովազդմանը:
Մասնավորապես՝ մշակվել է Քոբուլեթի զբոսաշրջային գոտու զարգացման գլխավոր նախագիծ, լայնամասշտաբ գովազդային արշավ է իրականացվելու նախ՝ Թուրքիայում եւ Լեհաստանում, իսկ հետո նաեւ այլ երկրներում: 2012-ին առաջնահերթ երկիր է համարվում է նաեւ Իսրայելը:










































