Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) հրապարակել է «Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում 2011» թեմայի շուրջ իր անցկացրած ուսումնասիրության արդյունքները:
Այդ նպատակով հարցախույզ է անցկացվել 2323 մարդկանց շրջանում, որոնք ներկայացրել են 16 երկրներ (Եգիպտոս, Հորդանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Թունիս, Բահրեյն, Կատար, ԱՄԷ, Եմեն, Լիբիա):
Հարցախույզի մասնակիցների 78 տոկոսը դրական է պատասխանել «Ինչպե՞ս եք ընկալում Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում» հարցին: 64 տոկոսը դրական է գնահատել վերջին 1 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում կատարված իրադարձությունների նկատմամբ թուրքական կողմի արձագանքը:
67 տոկոսը կարծում է, որ Թուրքիան իսլամի ու ժողովրդավարության հաջող համադրություն է: 61 տոկոսը կարծում է, որ Թուրքիան մերձավորարևելյան երկրների համար կարող է դառնալ մոդել-երկիր: 71 տոկոսն էլ գտնում է, որ Թուրքիան պետք է ավելի մեծ դեր խաղա Մերձավոր Արևելքում:
Ուշագրավ է, որ Թուրքիայի մասին ամենաշատ բացասական արտահայտվելու դեպքերը գրանցվել են Սիրիայում:










































