Հարավային Կորեայի նախագահ Լի Մունգ Բակը վաղը ժամանելու է Թուրքիա` երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով:
Salamnews-ը տեղեկացնում է, որ այցը կտևի փետրվարի 4-7-ը: Հարավային Կորեայի նախագահը կմասնակցի բիզնես ֆորումի: Իսկ Անկարայում կայանալիք պաշտոնական հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
mignews.com-ի տեղեկություններով, հնարավոր է միջուկային համաձայնագրի ստորագրում. Հարավային Կորեան պատրաստվում է Թուրքիայում երկու ատոմակայան կառուցել:








































