News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում Հայաստանի 90 քաղաքացիներ, որոնք Կազբեկ-Վերին Լարս անցակետի շրջանում առկա ձնահյուսի վտանգի պատճառով չեն կարողացել շարունակել իրենց ճանապարհը, տեղավորվել են Ստեպանցմինդա շրջկենտրոնի հյուրանոցներում: Այս մասին հայտնել է Արևելյան Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի նահանգապետ Գիվի Ամիրանաշվիլին:
Վերջինս հայտնել է, որ ներկայիս դրությամբ փակ է Մցխեթա- Ստեպանցմինդա-Լարս ճանապարհը՝ ընդգծելով, որ իրենք մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները, սակայն հայտնի չէ, թե երբ կմաքրվի այդ ճանապարհը:











































