Wednesday, 10 06 2026
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին

Հիմնանորոգվելու է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգումն իրականացնելու է «Հեռախոսամարաթոն-2011»-ի շրջանակում գերմանահայ համայնքի նվիրաբերած միջոցներով:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
Մանկատան շենքը կառուցվել է 1924թ. և մինչև 1972թ. գործել է որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 և 1993թթ. կառուցվել է երկու մասնաշենք ևս: Հիմնադրամը նախաձեռնել է երեք մասնաշենքերից երկուսի վերանորոգումը (ընդհանուրը` 900քմ մակերես տարածք): Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն ննջարանները, մարմնամարզության դահլիճը, ճաշարանը, խոհանոցը, սանհանգույցները, կտեղադրվեն օդափոխության և հակահրդեհային համակարգեր: Տարածքն առավելագույնս կհամապատասխանեցվի հաստատության կարիքներին:

Մանկատանը խնամք է ստանում մտավոր և ֆիզիկական շեղումներ ունեցող մինչև 6 տարեկան ավելի քան 120 երեխա: 6 տարեկանը լրանալուց հետո մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում` Խարբերդի մասնագիտացված և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ:

Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում երեխաների մտավոր և ֆիզիկական վիճակը, ինչպես նաև նրանց վիճակի բարելավման հնարավորությունները:
Օրինակ՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու և ուսանելու Երևանի` տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Իսկ այն երեխաները, որոնց վիճակը զգալիորեն բարելավվում է, անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, ծնողների ցանկությամբ երբեմն վերադառնում են ընտանիք:

«Խնդիրներն օրեցօր ավելանում էին: Կոյուղագծերն ու ջրագծերը քայքայվել էին: Դրանց մաշվածության պատճառով սանհանգույցներն ավելի ու ավելի հաճախ էին անօգտագործելի դառնում, իսկ պատերը խոնավությունից քայքայվել էին: Շենքի օդափոխության համակարգը վաղուց արդեն չէր գործում, մի բան, որ անընդունելի է առողջական ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար»,- պատմել է մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը:

«Մեր ցանկությունն է, որ հայ մանուկները լինեն առողջ ու ապրեն լիարժեք կյանքով: Իսկ եթե կան երեխաներ, որոնք խնդիրներ ունեն, պետք է անենք հնարավորը, որ նրանց կյանքը լինի հնարավորինս լուսավոր ու իմաստալից»,- ասել է հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում