Մոսկվայի ճանապարհների վրա խցանումների ընդհանուր երկարությունը կազմել է 3600 կմ, որը հավասար է Մոսկվայից Մադրիդ հեռավորությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Яндекс.Пробки ծառայութան վերլուծաբաններին:
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Մոսկվայում առատ ձյուն է սկսվել, որը դժվարացրել է երթևեկությունը ճանապարհներին: Առավոտյան արդեն խցանումների ձգվածությունը գնահատվել է 9 բալ (10 հնարավորից), իսկ երեկոյան՝ ռեկորդային 10 բալ:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ գերծանրաբեռնվածությունը շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում: