Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության վարչության պետ Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց մոտակա օրերին սպասվող եղանակի տեսությունը. «Այսօր տեղումներ կլինեն գիշերը` անձրևի տեսքով, իսկ 1200 մետրից բարձր տեղերում`ձյան տեսքով: Երևանցիները առաջին ձյան փաթիլները կտեսնեն վաղը 11-12-ի սահմաններում, սակայն ձնածածկույթ չի լինի տաք գիշերների պատճառով: Տեղումները կդադարեն հունվարի 1-2-ին, հովտային վայրերում այդ օրերին կգրանցվի գիշերը -5 -6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը` +1+3 աստիճան տաքություն: Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև -18 աստիճան: Տեղումներ չեն դիտվի մինչև հունվարի 6-7, սակայն ջերմաստիճանը կնվազի»: