«ՀԺ»-ն գրում է. «Նախօրեին կրկին լուր տարածվեց, թե Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ազատվել է աշխատանքից»:
Վերահսկողականից, սակայն, «Հժ»-ին ասել են, թե դա փոքր մարդկանց երազանքն ու ցանկությունն է ընդամենը կամ էլ հիվանդագին երևակայության արդյունքը:
«Հարցին, թե ովքեր են այդ մարդիկ, չպատասխանեցին: Ծառայությունից հայտնում են, որ Հովսեփյանն արձակուրդում է, սրտի խնդիր ունի և ստուգվելու նպատակով մեկնել է Գերմանիա, կվերադառնա մոտ մեկ շաբաթից»: